14.08.2019 11:22

Զելենսկու պատասխան քայլը՝ Դոնբասի բնակիչներին ռուսաստանյան անձնագրերի տրամադրմանը

Զելենսկու պատասխան քայլը՝ Դոնբասի բնակիչներին ռուսաստանյան անձնագրերի տրամադրմանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես և խոստացել էր, պարզեցրել է քաղաքացիություն ստանալու ընթացակարգը Ռուսաստանի այն բնակիչների համար, ովքեր, Կիևի կարծիքով՝ քաղաքական հետապնդումների են ենթարկվում։ Սա Դոնբասի բնակիչներին ռուսաստանյան անձնագրեր տրամադրելու պատասխան քայլն է։

Զելենսկին հրամանագիր է ստորագրել՝ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալը պարզեցնել այն օտարերկրացիների համար, ովքեր «մասնակցել են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման իրականացմանը», և Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների համար, ովքեր «հալածանքների են ենթարկվում քաղաքական դրդապատճառներով»։ Դա արվում է մարդու իրավունքներն ու ազատությունը պաշտպանելու նպատակով, ասվում է հրամանագրի տեքստում։

Զելենսկին կառավարությանը հանձնարարել է մշակել օրինագծեր՝ հեշտացված կարգով Ուկրաինայի քաղաքացիության տրամադրման, ինչպես նաև քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ։

Փոխանցում է BBC-ն։