14.08.2019 12:35

Հոնկոնգի օդանավակայանը ցուցարարներին դուրս հանելու դատական օրդեր է ստացել

Հոնկոնգի օդանավակայանը ցուցարարներին դուրս հանելու դատական օրդեր է ստացել

Հոնկոնգի օդանավակայանի ղեկավարությունը դատական օրդեր է ստացել, որը թույլ է տալիս ցուցարարներին դուրս քշել օդանավակայանի տարածքից։ Այդ մասին հաղորդել է South China Morning Post թերթը։

Օդանավակայանում երկու օր է՝ շարունակվում են բողոքի ակցիաներն ու նստացույցը։

Թերթի տվյալներով՝ դատական օրդերն ստացվել է երեքշաբթի երեկոյան։ Դեռ հայտնի չէ, թե հատկապես ինչ գործողություններ է թույլատրելի կատարել ցուցարարների հանդեպ՝ նրանց շենքից դուրս հանելու համար։ Ենթադրվում է, որ օրդերն ուժի մեջ կմտնի, երբ այն փակցնեն օդանավակայանում տեսանելի վայրում։

Երկու օր շարունակվող զանգվածային բողոքի ակցիաները լրջորեն խախտել են օդանավակայանի աշխատանքը։ Սրահներում ցուցարարների հսկայական կուտակումների պատճառով երեքշաբթի հետաձգվել է ավելի քան 300 չվերթ։

Այսօր առավոտյան, սակայն, իրադրությունն օդանավակայանում աստիճանաբար կարգավորվում է․ ցուցարարների մեծ մասը հեռացել է շենքից, չվերթների մեծ մասը վերականգնվել է։

Փոխանցում է tass.ru-ն։