14.08.2019 13:18

Դատարանը թույլ է տվել Պոռոշենկոյին հարցաքննել «ստի դետեկտորով»

Դատարանը թույլ է տվել Պոռոշենկոյին հարցաքննել «ստի դետեկտորով»

Կիևի դատարանը թույլ է տվել Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պոռոշենկոյին Հետաքննությունների պետական բյուրոյում հարցաքննել «ստի դետեկտորով»: Այդ մասին հաղորդել է Պետբյուրոյի մամուլի քարտուղար Անժելիկա Իվանովան:

Նա նշել է, որ չնայած դատարանի որոշմանը՝ Պոռոշենկոն կարող է «ստի դետեկտորով» հարցաքննվել միայն իր համաձայնությամբ:

Օգոստոսի 12-ին Պոռոշենկոն հարցաքննվել է որպես վկա ՝ «Прямой» հեռուստաալիքի գնման ժամանակ հարկերից խուսափելու գործով: Դրանից հետո Հետաքննությունների պետական բյուրոյի տնօրեն Ռոման Տրուբան տեղեկացրել էր, որ Պոռոշենկոյի հաջորդ հարցաքննությունը կարող է կատարվել դետեկտորի միջոցով:

Պոռոշենկոն ինքը ավելի վաղ հայտարարել է, թե պատրաստ է «Прямой» հեռուստատեսության ուղիղ եթերում պատասխանել հարցերին «ստի դետեկտորի» կիրառմամբ:

Փոխանցում է Interfax-ը: