14.08.2019 15:44

Չինաստանը ԱՄՆ ՌԾՈՒ երկու նավերի թույլ չի տվել մտնել Հոնկոնգ

Չինաստանը ԱՄՆ ՌԾՈՒ երկու նավերի թույլ չի տվել մտնել Հոնկոնգ

Չինաստանը մերժել է ԱՄՆ-ի դիմումը՝ ամերիկյան երկու ռազմանավերի թույլ տալ մուտք գործել Հոնկոնգի նավահանգիստ, հաղորդել է ԱՄՆ ՌԾՈՒ Խաղաղօվկիանոսյան նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ Նեյթ Քրիստենսենը:

Զինվորական պաշտոնյան լրագրողներին խորհուրդ է տվել մերժման պատճառների վերաբերյալ հարցերն ուղղել չինական կողմին:

Օգոստոսի սկզբին Չինաստանը պահանջել էր, որ Հոնկոնգում գտնվող ամերիկացի դիվանագետները «դադարեցնեն միջամտությունը» Հոնկոնգի գործերին, ինչը Չինաստանի ներքին գործն է: Այդ պահանջը դրվել էր այն տեղեկություններից հետո, թե դիվանագետները հանդիպել են բողոքի ցույցերի ակտիվիստների հետ:

Փոխանցում է Interfax-ը: