14.08.2019 16:25

ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Չինաստանը զորքեր է կենտրոնացնում Հոնկոնգի մոտ

ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Չինաստանը զորքեր է կենտրոնացնում Հոնկոնգի մոտ

Ամերիկյան հետախուզությունը տեղեկություններ ունի այն մասին, որ Չինաստանի իշխանությունները զորքեր են կուտակում Հոնկոնգի հատուկ ինքնավար շրջանի սահմանների մոտ, որտեղ արդեն երկու ամիս է՝ շարունակվում են բողոքի ցույցերը՝ փողոցներ փակելով  և ոստիկանության հետ բախումներով:

Հետախուզության տվյալների վերաբերյալ տեղեկությունը Twitter-ում երեքշաբթի տեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մեր հետախուզությունը մեզ տեղեկացրել է, որ Չինաստանի կառավարությունը զորքեր է կուտակում Հոնկոնգի սահմանին: Բոլորը պետք է հանդարտություն պահպանեն և զգույշ լինեն»,- գրել է ամերիկյան նախագահը:

Ավելի վաղ չինական միջազգային լրատվական CGTN հեռուստատեսությունը տեսագրություն է հրապարակել Չինական ժողովրդական զինված ոստիկանության զրհատեխնիկայի կուտակումների մասին Շենչժենում՝ Հոնկոնգի սահմանի անմիջական հարևանությամբ:

Փոխանցում է newsru.com-ը: