15.08.2019 09:00

«Լիվերպուլ»-ը՝ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր (տեսանյութ)

«Լիվերպուլ»-ը՝ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր (տեսանյութ)
Ստամբուլում կայացավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Լիվերպուլ» - «Չելսի» հանդիպումը:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում նույնպես կողմերը մեկական գոլով փոխանակվեցին: Մերսիսայդցիների կազմում դուբլ ձևակերպեց Սադիո Մանեն: Լոնդոնցիներից աչքի ընկան Օլիվյե Ժիրուն և Ժորժինյոն:

Հետխաղյա 11-մետրանոց հարվածածարում ավելի դիպուկ գտնվեցին Յուրգեն Կլոպի սաները:

Այսպիսով, «Լիվերպուլ»-ն իր պատմության մեջ 4-րդ անգամ դառնում ՈՒԵՖԱ-ի/Եվրոպայի սուպերգավաթակիր:

«Լիվերպուլ» - «Չելսի»՝ 1:1(1:1)(5:4)