15.08.2019 09:28

Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող

Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց արագ և կայծակնային խաղի մրցաշարը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Արոնյանը 36 հնարավորից վաստակել է 22 միավոր և կես միավորով առաջ է անցել չինացիներ Դին Լիրենից, Յանջին Յուից և Վաշյե-Լագրավից:

Հայկական շախմատի առաջատարը Սենթ Լուիսում օգոստոսի 17-29-ը կմասնակցի Sinquefield Cup մրցաշարին: