15.08.2019 10:01

Ցինցինատի․ Ջոկովիչն ու Ֆեդերերը մեկնարկեցին հաղթանակով

Ցինցինատի․ Ջոկովիչն ու Ֆեդերերը մեկնարկեցին հաղթանակով

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն ու երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով մեկնարկեցին ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարում։

Անցած տարի նվաճած տիտղոսը պաշտպանող Նովակ Ջոկովիչը առաջին շրջանում ազատ էր, իսկ երկրորդ շրջանում խաղաց ամերիկացի Սեմ Քուերիի հետ եւ առավելության հասավ 7։5, 6։1 հաշվով։ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան։

Ֆեդերերը մրցեց արգենտինացի Խուան-Իգնասիո Լոնդերոյի հետ եւ հաղթեց 6։3, 6։4 հաշվով։ Երրորդ շրջանում Ֆեդերերի մրցակիցը կլինի շվեյցարացի Սթեն Վավրինկայի եւ ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի դիմակայության հաղթողը։