15.08.2019 10:25

Լեմպարդ. Ես սարսափելի անհաջողակ եմ

Լեմպարդ. Ես սարսափելի անհաջողակ եմ

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Լիվերպուլի» հետ խաղից հետո շնորհավորել է Յուրգեն Կլոպին, նաև մեկնաբանել «Չելսիի» ցուցադրած խաղը:

«Ես սարսափելի անհաջողակ եմ: Այնուամենայնիվ, հպարտ եմ իմ թիմի ցուցադրած խաղով: Ես զգում էի, որ իմ ֆուտբոլիստներն իրենց ողջ ուժերը ներդրել էին հաղթելու համար:

«Լիվերպուլը» հրաշալի թիմ է, և ես շնորհավորում եմ նրանց հաղթանակի կապակցությամբ, սակայն ինձ մոտ կար տպավորություն, որ «Չելսին» ավելի լավ հանդիպում անցկացրեց»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: 

«Լիվերպուլ» - «Չելսի» հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում թիմերը մեկական գոլ խփեցին, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեց Յուրգեն Կլոպի թիմը: