15.08.2019 11:30

Արսեն Վենգերը կարող է աշխատանքի անցնել Ռուսաստանում

Արսեն Վենգերը կարող է աշխատանքի անցնել Ռուսաստանում

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնվել է ռուսական «Լոկոմոտիվի» ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Ֆրանսիական Soccer Link-ը հաղորդում է, որ մոսկովյան ակումբը բանակցություններ է վարում Վենգերի հետ՝ ֆրանսիացի մասնագետին ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 69-ամյա մասնագետը հրաժարվել է զբաղեցնել Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Վենգերն «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 1996-2018 թվականներին: