15.08.2019 12:00

Ռունին որոշել է թողնել խմելը

Ռունին որոշել է թողնել խմելը

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ Ուեյն Ռունին որոշել է թողնել խմելը՝ իր ամուսնությունը փրկելու համար:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Ռունին 18-ամսյա պայմանագիր է կնքել «Դերբիի» հետ: Ուեյնը պաշտոնապես կմիանա նոր ակումբին հունվարին՝ MLS- ում անցկացրած մրցաշրջանի ավարտից հետո:

Հայրենիք վերադառնալու որոշումը Քոլինի հետ իր ամուսնությունը փրկելու Ուեյնի քայլերից մեկն է: Արդեն մի քանի տարի է՝ չորս երեխա ունեցող ընտանիքը քայքայման վտանգի եզրին  է:

Ըստ The Sun- ի՝  Ռունին   ընտանեկան հարաբերությունների գծով հատուկ խորհրդատու է վարձել և որոշել է թողնել խմելը.

-Ուեյնը շատ էր խմում Միացյալ Նահանգներում, և դա խնդիրներ է առաջացրել Քոլինի հետ: Նա կարծես քանդում էր իր ընտանիքը՝ տանը անընդհատ խմելով ուշ երեկոյան:

Այժմ,  վերադառնալով հայրենիք, նա ցանկանում է շտկել ստեղծված իրավիճակը: Նա ցանկանում է ամեն ինչ սկսել զրոյից, ինչպես նաև գիտի, որ խմելուց հրաժարվելը օգուտ կբերի բոլորին,- իր աղբյուր խոսքերն է մեբբերում The Sun-ը: