«Ռեալ»-ը հրաժարվում է Վինիսիուսին փոխանակել Նեյմարի հետ

Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը չի կարողանում համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ՝ թիմի ֆրանսիացի հարձակվող Նեյմար Ժունիորի տեղափոխության վերաբերյալ, հայտնում է իսպանական Marca-ն:
ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարի տրանսֆերը վաճառել «Ռեալ»-ին միայն այն դեպքում, երբ «Արքայական ակումբ»-ը գործարքում ընդգրկի Վինիսիուս Ժունիորին: «Ռեալ»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը դեմ է այս տարբերակին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալ»-ը Նեյմարի տեղափոխության գործարքում պատրաստ է ընդգրկել Լուկա Մոդրիչի տրանսֆերը:
Հավելենք, որ Նեյմարի տրանսֆերի մյուս հավակնորդը՝ կատալոնական «Բարսելոնա»-ն, ևս չի կարողանում համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ: