15.08.2019 13:00

Յուրգեն Կլոպը յուրահատուկ նվաճման է հասել

Յուրգեն Կլոպը յուրահատուկ նվաճման է հասել

Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Չելսի»-ի հետ խաղում յուրահատուկ նվաճման է հասել:

«Չելսի»-ի հետ խաղը Կլոպի մարզչական կարիերայում 800-րդ էր: Բացի այդ, Կլոպը դարձավ առաջին գերմանացի մարզիչն, ում գլխավորած թիմը նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:

«Լիվերպուլ»-ը «Չելսի»-ի նկատմամբ առավելության հասել է 11 մետրանոց հարվածաշարում: 

Հավելենք, որ «Լիվերպուլ»-ի համար «Չելսի»-ի հետ խաղում նվաճած Սուպերգավաթը չորրորդն էր ակումբի պատմության մեջ: