15.08.2019 11:33

Մադուրոն հայտարարել է, որ Կոլումբիայի նախկին նախագահն իր դեմ մահափարձ է կազմակերպել

Մադուրոն հայտարարել է, որ Կոլումբիայի նախկին նախագահն իր դեմ մահափարձ է կազմակերպել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չորեքշաբթի հայտարարել է, թե տեղեկություններ ունի, որ Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեն (2002-2010) ծրագրել է վարձու մարդասպաններ ուղարկել Կարակաս՝ Բոլիվարիական Հանրապետության ղեկավարին ֆիզիկապես ոչնչանելու նպատակով:

«Ես իմացել են այն ծրագրի մասին, որը ղեկավարել է Ալվարո Ուրիբե Վելեսը՝ ԱՄՆ-ում Կոլումբիայի դեսպան Ֆրանսիսկո Սանտոյի մասնակցությամբ,- հայտարարել է քաղաքական գործիչները, որի ելույթը հեռարձակվել է Twitter-ով:- Նախատեսվում էր Կարակաս ուղարկել 32 վարձկանների, որպեսզի նրանք սպանեն ինձ»:

Վենեսուելայի նախագահին պայթուցիկով լիցքավորված անօդաչու թռչող սարքի օգնությամբ սպանելու փորձ է արվել 2018 թ. օգոստոսի 4-ին, երբ նա ելույթ էր ունենում Բոլիվարիական ազգային գվարդիայի ստեղծման 81-ամյակին նվիրված արարողությանը: Մադուրոն և երկրի բարձրաստիճան ղեկավարները չէին տուժել: Դրանից անմիջապես հետո Մադուրոն կատարվածի համար մեղադրել էր «վենեսուելական և կոլումբիական ծայրահեղ աջերին» և Խուան Մանուել Սանտոսին՝ Կոլումբիայի այն ժամանակվա ղեկավարին: Կոլումբիայի ԱԳՆ-ն մեղադրանքներն անհեթեթ էր համարել:

Փոխանցում է tass.ru-ն: