15.08.2019 12:01

Reuters. ԱՄՆ 13 նահանգ դիմել են դատարան՝ միգրացիայի նոր կանոնների կապակցությամբ

Reuters. ԱՄՆ 13 նահանգ դիմել են դատարան՝ միգրացիայի նոր կանոնների կապակցությամբ

Ամենիկյան տասներեք նահանգներ դիմել են դատարան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ փորձելով արգելափակել երկուշաբթի Սպիտակ տան հայտարարած միգրացիոն նոր կանոնների ուժի մեջ մտնելը:

Այդ մասին տեղեկացրել է Reuters-ը:

«Թրամփի վարչակազմի ուղերձը պարզ է. եթե դու հարուստ ես, ապա՝ բարի գալուստ, բայց եթե աղքատ ես՝ ոչ,- հայտարարել է Վաշինգտոն նահանգի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնը:- Այդ կանոնը հակաամերիկյան է, հականերգաղթային և անօրինական»:

Դատական հայցը ներկայացրել են Վաշինգտոն, Վիրջինիա, Դելավեր, Կոլորադո, Իլինոյս, Մասաչուսեթս, Մինեսոտա, Միչիգան, Մերիլենդ, Նևադա, Նյու Ջերսի, Նյու Մեքսիկո և Ռոդ-Այլենդ նահանգները:

Փոխանցում է tass.ru-ն: