15.08.2019 12:34

Աբե. Ճապոնիան երբեք չի մասնակցի պատերազմների

Աբե. Ճապոնիան երբեք չի մասնակցի պատերազմների

Ճապոնիան գնահատում է խաղաղությունն ու բարգավաճումը, որոնք ձեռք են բերվել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների շնորհիվ, ու այլևս երբեք չի մասնակցի նման հակամարտությունների: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ ելույթ ունենալով Տոկիոյում, կապիտուլյացիայի 74-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը:

«Նախորդ պատերազմում զոհվել են մեր ավելի քան 3 միլիոն հայրենակիցներ, և ես ի սրտե աղոթում եմ նրանց համար: Մենք երբեք չենք մոռանա, որ խաղաղությունն ու բարգավաճումը ձեռք են բերվել նրանց շնորհիվ, ովքեր ընկել են մարտում: Մենք շատ լավ ենք հիշում պատմության դասերը և հավատարիմ ենք ներկայիս խաղաղությանն ու բարգավաճմանը,- ասել է Աբեն:- Երբե՛ք չկրկնել ավերիչ պատերազմը: Այս երդումը չի փոխվել նախորդ կայսրերի դարաշրջանում, չի փոխվի նաև ներկայիս կայսեր դարաշրջանում: Խաղաղ գոյակցության և հուսո նոր դարաշրջան կառուցելու համար մենք միջազգային հանրության հետ միասին կաշխատենք՝ մեր առջև ծառացող տարբեր խնդիրներ լուծելու համար»,- խոստացել է Աբեն:

Ի դեպ, ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ էլ վարչապետը չի հիշատակել Ճապոնիայի դրսևորված ագրեսիայի ու դրա համար պատասխանատվության մասին,  որից պատերազմի տարիներին տուժել են Ասիայի երկրները:   Այդ ձևակերպումն անպայման օգտագործում էին կառավարության ղեկին Աբեի նախորդները:

Փոխանցում է tass.ru-ն: