15.08.2019 13:02

Հոնկոնգի օդանավակայանից բողոքի ակցիայի բոլոր մասնակիցները հեռացել են

Հոնկոնգի օդանավակայանից բողոքի ակցիայի բոլոր մասնակիցները հեռացել են

Հոնկոնգի օդանավակայանի ժամանման սրահում մնացող բոլոր ցուցարարները հինգշաբթի հեռացել են այնտեղից:

ТАСС-ի թղթակցի վկայությամբ՝ նրանց հատկացված բողոքի գոտին լրիվ մաքրվել է հակակառավարական պաստառներից ու  քարոզչական թռուցիկներից:

Չորեքշաբթի երեկոյան ժամանման սրահում դեռ մի քանի տասնյակ ակտիվիստներ էին մնացել: Նրանք հանգիստ նստել էին, պաստառներ էին փակցրել, որոնցում հայցում էին զբոսաշրջիկների ներողամտությունը՝ նրանց պատճառած անհարմարությունների համար:

Անվտանգության նկատառումներով՝ օդանավակայանի վարչակազմը խիստ սահմանափակումներ է մտցրել թռիչքի և ժամանման սրահներ մուտք գործելու նկատմամբ՝ ներս թողնելով միայն տոմս ունեցող ուղևորներին և օդանավակայանի անձնակազմի անդամներին:

Փոխանցում է tass.ru-ն: