15.08.2019 14:48

Ուղևորատար Airbus-ը վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում

Ուղևորատար Airbus-ը վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում

«Ուրալի ավիաուղիների» A321 ինքնաթիռը, որը մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանից թռիչք է իրականացրել դեպի Սիմֆերոպոլ, վթարային վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում:

Ինքնաթիռում եղել է 226 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ: 20-ից ավելի մարդ տուժել է:

«Ուղևորներից ոմանք վերջույթների թեթև վնասվածքներ են ստացել, քանի որ օդանավը վայրէջք է կատարել առանց շասսիների»,- սոցցանցում գրել է Սվերդլովսկյան մարզի մարզպետը:

«Թռիչքուղուց կտրվելուց ու վեր բարձրանալուց հետո օդանավը բախվել է ճայերի երամի հետ, և նրա շարժիչների աշխատանքը խափանվել է»,- լրատվամիջոցներին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչը:

Փոխանցում է BBC-ն: