15.08.2019 16:11

Հնդկաստանը Անկախության օրը դիմավորում է անվտանգության խստացված միջոցներով

Հնդկաստանը Անկախության օրը դիմավորում է անվտանգության խստացված միջոցներով

Օգոստոսի 15-ին Հնդկաստանը նշում է Անկախության օրը. 72 տարի առաջ՝ 1947 թ. հենց այդ օրը, ուղիղ կեսգիշերին, անկախ Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն Նյու-Դելիում Կարմիր ամրոցի վրա բարձրացրեց ազգային եռագույն դրոշը, ինչը խորհրդանշում էր, որ բրիտանացի գաղութարարները հեռացել են:

Անկախության օրը Հնդկաստանը դիմավորում է անվտանգության խստացված միջոցներով: Ինչպես հաղորդել է The Indian Express թերթը, մայրաքաղաք Նյու-Դելիում կարգուկանոնը պահպանելու նպատակով ոտքի են հանվել ոստիկանության առնվազն 20 հազար աշխատակիցներ, նաև պատրաստության են բերվել ցամաքային ուժերի ստորաբաժանումներ:

Դելիի Կրեմլը համարվող Կարմիր ամրոց տանող ճանապարհին առաջին անգամ առնվազն 500 տեսախցիկներ են տեղադրվել, շենքերի տանիքներին դիրքեր են գրավել դիպուկահարներ:

Անվտանգության կոշտ միջոցներ են ձեռնարկվել նաև հյուսիսային դաշնային Ջամմայի և Քաշմիրի տարածքներում: Քաշմիրի հովտում տեղակայվել են ռազմականացված ոստիկանության և բանակի մոտավորապես 150 հազար զինվորներ:

Փոխանցում է tass.ru-ն: