16.08.2019 10:30

Վալվերդե. Չեմ ցանկանում խոսել Նեյմարի մասին

Վալվերդե. Չեմ ցանկանում խոսել Նեյմարի մասին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի՝ «Ատլետիկի» հետ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Գոհ եմ այն ֆուտբոլիստներից, որոնք գտնվում են իմ տրամադրության տակ: Կարծում եմ, որ մենք շատ լավ կազմ ունենք: Չեմ ցանկանում խոսել Նեյմարի մասին: Նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, իսկ ես այլ թիմերի ֆուտբոլիստների մասին չեմ խոսում»,- Վալվերդեի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» օգոստոսի 16-ին Իսպանիայի առաջնության առաջին տուրում կմրցի «Աթլետիկ Բիլբաոյի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: