16.08.2019 10:00

Ֆալկաոն որոշել է կարիերան շարունակել «Գալաթասարայում»

Ֆալկաոն որոշել է կարիերան շարունակել «Գալաթասարայում»

«Մոնակոյի» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն որոշել է կարիերան շարունակել Թուրքիայում։ Նրան ձեռք բերելու մտադրություն ունի Ստամբուլի «Գալաթասարայը»։ 33-ամյա ֆուտբոլիստը դիմել է «Մոնակոյի» ղեկավարությանը՝ խնդրելով համաձայնության հասնել ստամբուլյան ակումբի հետ, հաղորդում է lequipe․fr-ն։ Ֆալկաոն ու «Գալաթասարայը» համաձայնության են հասել հինգ տարվա պայմանագրի վերաբերյալ։

Ֆալկաոյի պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիս։ Ակումբը ցանկանում է նրա տրանսֆերից ստանալ 5 միլիոն եվրո։