16.08.2019 12:05

Ռիվալդոն կարծում է, որ Նեյմարի համար ավելի լավ կլինի «Ռեալում

Ռիվալդոն կարծում է, որ Նեյմարի համար ավելի լավ կլինի «Ռեալում

«Կապտանռնագույնների» նախկին աստղ Ռիվալդոն ոչ մի վատ բան չի տեսնում այն բանում, որ Նեյմարը կարող է միանալ Մադրիդի «Ռեալին»:

Վերջին օրերին լուրեր են պտտվում Նեյմարի՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին, քանի որ ՊՍԺ-ն իրականում չի ցանկանում բրազիլացուն վաճառել «Բարսելոնային»՝ սահմանելով նրա համար շատ բարձր գին:  Ակնկալվում է, որ քննարկումները կլինեն երկար և կշարունակվեն մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:

Ռիվալդոն կարծում է, որ Նեյմարի համար ավելի լավ կլինի «Ռեալում».

-Նեյմարի մասին շատ խոսակցություններ կան: Ես կնախընտրեի, որ նա վերադառնա «Բարսելոնա», բայց ոչ մի վատ բան չեմ տեսնում «Ռեալի» առաջարկն ընդունելիս: «Ռեալում» նրա համար ավելի լավ կլինի, քան ՊՍԺ-ում: Սա դավաճանություն չէ, – համոզված է Ռիվալդոն: