16.08.2019 11:36

Փհենյանն այլևս չի ցանկանում շփվել Սեուլի հետ

Փհենյանն այլևս չի ցանկանում շփվել Սեուլի հետ

Երբ Հարավային Կորեան կոչ արեց Հյուսիսային Կորեայի հետ մինչև 2045 թվականը միավորվելու մասին, մեկ օր հետո Փհենյանը հայտարարեց, որ այլևս չի ցանկանում շփվել Սեուլի հետ:

Հյուսիսկորեացիները պնդում են, որ երբեք բանակցությունների չեն նստի իրենց հարավային հարևանների հետ: Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններից հետո Սեուլի համար պիտի պատրանք լիներ բանակցությունների վերսկսումը:

Հատկապես քննադատության է ենթարկվել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի ելույթը, որում նախագահը խոստացել է, որ բոլոր ջանքերը կգործադրի մինչև 2045 թվականը երկու երկրները միավորելու համար, երբ կնշվի թերակղզու՝ Ճապոնիայից անկախանալու հարյուրամյակը:

Փհենյանը հայտարարել է, որ նախագահի ելույթն անօգուտ էր, հռետորական և անիմաստ:

Փոխանցում է BBC-ն: