16.08.2019 13:05

ԱՄՆ-ը ուզում է գնել Գրենլանդիան

ԱՄՆ-ը ուզում է գնել Գրենլանդիան

Գրենլանդիան գնելու գաղափարը վերջերս հանգիստ չի տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ մարդկանց:

Նրանց խոսքով՝ Թրամփը համառ հետաքրքրություն է դրսևորում Դանիայի Թագավորության կազմի մեջ մտնող այս ինքնավար տարածքը ձեռք բերելու նկատմամբ:

Թերթի տվյալներով՝ Թրամփը բազմիցս իր խորհրդականներից հետաքրքրվել է, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները կարող է գնել Գրենլանդիան, և մեծ հետաքրքրությամբ է լսել նրանց հաղորդած տեղեկությունները Գրենլանդիայի հարուստ պաշարների և աշխարհաքաղաքական կարևորության մասին: Երկու հոգի թերթին տեղեկացրել են, որ  Թրամփն իր խորհրդականին հանձնարարել է ուսումնասիրել այդ գաղափարը:

ԱՄՆ-ն արդեն երկու անգամ փորձել է Դանիայից հնել Գրենլանդիան՝ 1867 և 1946 թվականներին, սակայն դանիացիները երկու անգամ էլ հրաժարվել են գործարքից:

Փոխանցում է BBC-ն: