16.08.2019 14:07

Առաջիկա օրերին Հոնկոնգում նոր ցույցեր են նախատեսվում

Առաջիկա օրերին Հոնկոնգում նոր ցույցեր են նախատեսվում

Ընդդիմադիր ուժերը առաջիկա երեք օրերին նախատեսում են նոր ցույցեր անցկացնել Հոնկոնգի տարբեր շրջաններում: Այդ մասին են վկայում սոցիալական ցանցերում և տեղական լրատվամիջոցներում հրապարակված հաղորդագրությունները:

«Հոնկոնգում բողոքի նոր ակցիաները նախատեսված են՝ օգոստոսի 16-ին՝ Central շրջանում, 17-ին՝ Central, Hung Hom և Kwa Wan շրջաններում, 18-ին՝ Causeway Bay - Central, Tsuen Wan и Kwai Tsing շրջաններում: Հորդորում ենք հանրահավաքների օրերին զերծ մնալ մարդկանց մեծ կուտակումներ ունեցող շրջաններ այցելելուց»,- հայրենակիցներին նախազգուշացրել է Հոնկոնգում ՌԴ հյուպատոսությունը:

Մասնավորապես, խոշոր հանրահավաք է նախատեսված կիրակի օրը Հոնկոնգ կղզու Causeway Bay շրջանում: «Քաղաքացիական ճակատ՝ հանուն մարդու իրավունքների» դեմոկրատամետ կազմակերպությունից ակցիայի կազմակերպիչները հույս ունեն հավաքել մինչև 300 հազար մարդ: Հանրահավաքը կմեկնարկի ցերեկը ժամը 15:00, Վիկտորիա զբոսայգում, և կավարտվի քաղաքի գործարար կենտրոնում:

Ոստիկանությունը, անվտանգության նկատառումներով, հավանություն չի տվել այդ երթուղուն, սակայն թույլ է տվել, որ ցուցարարները մնան այգում, տեղեկացրել է Standart թերթը:

 Փոխանցում է tass.ru-ն: