16.08.2019 15:02

Ատամբաևի տիկնոջ դեմ քրեական գործ կհարուցվի

Ատամբաևի տիկնոջ դեմ քրեական գործ կհարուցվի

Ղրղզստանում քրեական գործ կհարուցվի երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի տիկնոջ՝ Ռաիսայի դեմ:

Այդ մասին ուրբաթ օրը Բիշքեկում հայտարարել է Ռաիսա Ատամբաևան ինքը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Իմ նկատմամբ այժմ քրեական գործ են նախապատրաստում»,- ասել է նա:

Ատամբաևայի խոսքով՝ ինքն առայժմ չգիտի, թե ինչ հոդվածով  է լինելու հարուցված գործը:

Փոխանցում է tass.ru-ն: