16.08.2019 15:41

Իսրայելը փակել է մուտքը ԱՄՆ կոնգրեսի երկու դեմոկրատ անդամների առջև

Իսրայելը փակել է մուտքը ԱՄՆ կոնգրեսի երկու դեմոկրատ անդամների առջև

Իսրայելը որոշել է երկիր չթողնել ամերիկյան Ներկայացուցիչների պալատի երկու անդամների՝ Ռաշիդա Թլաիբին և Իլհան Օմարին, որոնք հայտնի են նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև պաղեստինյան տարածքների նկատմամբ Իսրայելի քաղաքականության հասցեին քննադատական ելույթներով:

Որոշման մասին հայտարարելուց քիչ առաջ Թրամփը թվիթ է գրել՝ Իսրայելին կոչ անելով ներս չթողնել դեմոկրատներին:

«Թլաիբին և Օմարին ներս թողնելով՝ Իսրայելը թուլություն կդրսևորի,- սոցցանցում գրել է Թրամփը:- Նրանք ատում են Իսրայելը և հրեական քաղաքը, և ոչինչ հնարավոր չէ ասել կամ անել՝ նրանց տարհամոզելու համար»:

«Որոշումը կայացվել է: Որոշվել է թույլ չտալ նրանց մուտքը երկիր»,- ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայել փոխարգործնախարարը: Իսրայելի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, թե «այն մարդկանց մուտքը թույլ տալը, ովքեր ուզում են վնաս հասցնել Իսրայել պետությանը, աներևակայելի է»:

Թրամփն, իր հերթին, ևս մեկ անգամ մեկնաբանություն է թողել Twitter-ում. «Ներկայացուցիչների պալատի անդամներ Օմարը և Թլաիբը Դեմոկրատական կուսակցության դեմքն են հանդիսանում, և նրանք ԱՏՈՒՄ են Իսրայելը»:

Իլհան Օմարը Իսրայելի կառավարության որոշումն անվանել է «վիրավորանք դեմոկրատական արժեքներին» և նշել է, որ ցնցված է նման արձագանքից:

Փոխանցում է BBC-ն: