17.08.2019 09:01

Լա Լիգա. «Ատլետիկ»-ը պարտության մատնեց «Բարսելոնա»-ին (տեսանյութ)

Լա Լիգա. «Ատլետիկ»-ը պարտության մատնեց «Բարսելոնա»-ին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության առաջին տուրի մեկնարկային խաղում Բիլբաոյի «Ատլետիկ»-ը «Սան-Մամես»-ում նվազագույն հաշվով պարտության մատնեց գործող չեմպիոն «Բարսելոնա»-ին:

Ընդհանուր առմամբ թիմերը հավասար խաղ էին ցուցադրում և մինչև 88-րդ րոպեն հաշիվը դեռ բացված չէր: Տանտերերի կազմում փոխարինման դուրս եկավ Արից Ադուրիսը և ընդամենը մեկ րոպե անց կիսաշրջադարձ հարվածի օգնությամբ գրավեց մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևեց իր թիմին:

Հավելենք, որ վնասվածքի պատճառով խաղին չէր մասնակցում կատալոնացիների ավագ Լիոնել Մեսսին, իսկ թիմի մեկ այլ հարձակվող Լուիս Սուարեսն առաջին խաղակեսում վնասվածք ստացավ և փոխարինվեց:

Այսպիսով, «կապտանռնագույններ»-ը մրցաշրջանը սկսում են պարտությամբ, իսկ բասկերը վաստակած 3 միավորով գլխավորում են աղյուսակը:

«Ատլետիկ» - «Բարսելոնա»՝ 1:0