17.08.2019 10:12

Մաքգրեգորը հարվածել է տարեց տղամարդու

Մաքգրեգորը հարվածել է տարեց տղամարդու

Խառը մենամարտերի հայտնի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի մասնակցությամբ հերթական սկանդալային միջադեպն է գրանցվել:

TMZ Sports-ի հաղորդմամբ՝ Իռլանդիայի բարերից մեկում Մաքգրեգորը ծեծկռտուք է հրահրել՝ հարվածելով տարեց տղամարդու, որը հրաժարվել է վիսկի խմել: 

Մաքգրեգորը հարված է հասցրել տարեց տղամարդու դեմքին, սակայն ներկաները կարողացել են մարզիկին հեռացնել բարից:

Նշենք, որ սա խառը մենամարտերի UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի մասնակցությամբ առաջին սկանդալային միջադեպը չէ: