17.08.2019 11:00

AS. Ամենաթանկ կազմն ունեցող իսպանական ակումբները

AS. Ամենաթանկ կազմն ունեցող իսպանական ակումբները

AS պարբերականը ներկայացրել է ամենաթանկ կազմն ունեցող իսպանական ակումբների ցանկը: Առաջատարը կատալոնական «Բարսելոնան» է, որի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը կազմում է 1,26 միլիարդ եվրո:

Իսպանական ֆուտբոլում երկրորդ ամենաթանկ կազմն ունի Մադրիդի «Ռեալը»՝ 1,18 միլիարդ եվրո: «Աթլետիկոյի» ֆուտբոլիստների արժեքը կազմում է 839,4 միլիոն եվրո, «Վալենսիայինը»՝ 474 միլիոն եվրո: Հնգյակը եզրափակում է «Ռեալ Սոսյեդադը»՝ 288,3 միլիոն եվրո:

Համեմատության համար նշենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» ֆուտբոլիստների արժեքը կազմում է 1,07 միլիարդ եվրո: