17.08.2019 11:29

Էդեն Ազարը բաց կթողնի մեկ ամիս

Էդեն Ազարը բաց կթողնի մեկ ամիս

Մադրիդի «Ռեալի» 28-ամյա նորեկ Էդեն Ազարը բաց կթողնի մոտ մեկ ամիս, հաղորդում է Marca-ն։ Բելգիացի հարձակվողը աջ ազդրի մկանային վնասվածքը ստացել է մարզման ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 16-ի առավոտյան։

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Ռեալը» օգոստոսի 17-ին Վիգոյում կմրցի «Սելտայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։

Ազարն այս ամռանն է 100 միլիոն եվրոյով տեղափոխվել Արքայական ակումբ Լոնդոնի «Չելսիից»։