17.08.2019 12:34

«Ատլետիկո»-ի դիտակետում է հայտնվել «Լեսթեր»-ի կիսապաշտպանը

«Ատլետիկո»-ի դիտակետում է հայտնվել «Լեսթեր»-ի կիսապաշտպանը

«Լեսթեր»-ի կիսապաշտպան Ուիլֆրեդ Նդիդին, հնարավոր է, կարիերան շարունակի Իսպանիայում: Այս մասին հաղորդում է Legit-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նիգերիացի խաղացողին իր կազմում ցանկանում է տեսնել «Ատլետիկո»-ն: Մադրիդցիները երիտասարդ խաղացողին դիտարկում են որպես Ռոդրիին փոխարինող, ով այս ամռանը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»:

Նախորդ մրցաշրջանում Նդիդին «աղվեսներ»-ի կազմում մասնակցել է 38 խաղի ու դարձել 2 գոլի հեղինակ: