17.08.2019 13:00

Համացանցում հայտնվել է ՈՒԵՖԱ-ի վարկածով 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման քվեարկության հնարավոր արդյունքները

Համացանցում հայտնվել է ՈՒԵՖԱ-ի վարկածով 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման քվեարկության հնարավոր արդյունքները

Երեկ ՈւԵՖԱ-ն հրապարակել էր 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եռյակը: Պատվավոր մրցանակի համար պայքարում են «Յուվենթուս»-ի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին ու «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը:

Համացանցում լուսանկար է հայտնվել, որտեղ առկա են քվեարկության հնարավոր արդյունքները: Փաստաթղթի իսկությունը հարցականի տակ է, սակայն նմանատիպ դեպք էլ գրանցվել էր Լուկա Մոդրիչի «Ոսկե գնդակ»-ին արժանանալու ժամանակ, երբ AS-ին հաջողվել էր նկարահանել քվեարկության արդյունքներն ու տեղադրել կայքում: Մրցանակաբաշխությունից հետո պարզ էր դարձել, որ լուսանկարն իրական է:

Եթե այս անգամ նույնպես ամեն ինչ ճիշտ լինի, ապա ՈւԵՖԱ-ի վարկածով 2018/19 մրցաշրջանի ֆուտբոլիստ կճանաչվի «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին (252 միավոր): 224 միավորով երկրորդ տեղը կզբաղեցնի «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դեյկն, իսկ եռյակը կեզրափակի «Յուվենթուս»-ի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն (181 միավոր):