17.08.2019 18:12

ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթեց «Բարնլի»-ին և գլխավորեց աղյուսակը (տեսանյութ)

ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթեց «Բարնլի»-ին և գլխավորեց աղյուսակը (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Արսենալ»-ը հյուրընկալեց «Բարնլի»-ին: 

Արդեն 13-րդ րոպեին «զինագործներ»-ի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը բացեց հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսի ավարտին մոտ՝ 43-րդ րոպեին «Բարնլի»-ի հարձակվող Բարնսը հավասարեցրեց հաշիվը: 

Երկրորդ կեսում տանտերերի առաջատար Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մոտեցավ տուգանային հրապարակին, շրջանցեց մրցակցին և հեռահար հարվածով դարձավ գոլի հեղինակ: 

Գաբոնցի ֆուտբոլիստի գոլը հաղթական էր լոնդոնյան ակումբի համար: Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր հանդիպմանը, սակայն մնաց պահեստայինների նստարանին: 

Այս հաղթանակից հետո Ունայի Էմերիի թիմը վաստակում է 3 միավոր և գլխավորում մրցաշարային աղյուսակը: «Բարնլի»-ն 3 միավորով 6-րդն է: 

«Արսենալ» - «Բարնլի»՝ 2:1

1:0 Լյակազետ (13'), 1:1 Բարնս (43'), 2:1 Օբամեյանգ (64')