18.08.2019 10:00

Սանչոն կլքի Դորտմունդի «Բորուսիա»-ն

Սանչոն կլքի Դորտմունդի «Բորուսիա»-ն

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն հաջորդ ամռանը կլքի գերմանական ակումբը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 

Գերմանական ակումբը արդեն սկսել է փոխարինողի փնտրել անգլիացի ֆուտբոլիստին, քանի որ հասկանում է, որ դա չափազանց բարդ կլինի անել մրցաշրջանի վերջում: 

«Մանչեսթեր Սիթի»-ն և «Ման. Յունայթեդ»-ը 19-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդներն են: 

Տրանսֆերի արժեքը կկազմի շուրջ 100 միլիոն ֆունտ: