18.08.2019 10:23

Տուխել.Եթե Նեյմարը այլ ակումբների հետ համաձայնության չգա, ապա կմնա մեզ հետ

Տուխել.Եթե Նեյմարը այլ ակումբների հետ համաձայնության չգա, ապա կմնա մեզ հետ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դեռևս հույսեր է կապում իր թիմի հարձակվող Նեյմարի հետ:

«Նեյմարը մարզումները սկսել էր ընդհանուր խմբի հետ, իսկ ավելի ուշ նաև անհատական ծրագրով: Խաղալու համար նրան դեռ շուտ է, այդ պատճառով նա բաց կթողնի «Ռեն»-ի դեմ հանդիպումը: Նա իմ ֆուտբոլիստն է և, երբ ես կմտածեմ ուժեղ թիմի մասին նա կլինի մեր կազմում: Եթե նա այլ ակումբների հետ համաձայնության չգա, ապա կմնա մեզ հետ: Դեռ ոչինչ չի փոխվել: Նեյմարը պայմանագրով դեռ 3 տարի ունի»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը: