18.08.2019 11:00

Football Italia. «Յուվենթուս»-ի խաղացողը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

Football Italia. «Յուվենթուս»-ի խաղացողը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Յուվենթուս»-ի պաշտպան Դանիել Ռուգանին կարող է կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ծեր սինյորա»-ն մտադիր է կատալոնական կողմին առաջարկել ձեռք բերել իտալացու տրանսֆերը:

Նախկինում իսպանական գրանդը փորձել է թիմ հրավիրել Ռուգանիին, սակայն թուրինցիներն այդ ժամանակ բացասական պատասխան էին տվել:

Հավելենք, որ երիտասարդ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալ»-ը: