18.08.2019 11:27

«Ինտեր»-ը շարունակում է նոր հարձակվողի փնտրտուքները

«Ինտեր»-ը շարունակում է նոր հարձակվողի փնտրտուքները

Միլանի «Ինտեր»-ը շարունակում է նոր հարձակվողի փնտրտուքները: Այս մասին հաղորդում է Ջանլուկա դի Մարցիոն:

«Ռոմա»-ի հարձակվող Էդին Ջեկոյի տրանսֆերը ձախողելուց հետո «ներաձուրիներ»-ի դիտակետում են հայտնվել Ալեքսիս Սանչեսը(«Մանչեսթեր Յունայթեդ»), Ֆերնանդո Լյորենտե(ազատ գործակալ), Անտե Ռեբիչ(«Այնտրախտ») և Արկադիուշ Միլիկ(«Նապոլի»):

Հիշեցնենք, որ այս ամռանը «Ինտեր»-ի կազմը համալրել էր բելգիացի Ռոմելու Լուկակուն, սակայն թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ևս մեկ հարձակվող է ցանկանում: