18.08.2019 12:38

Երիտասարդական ԱԱ․ Շանթ Խաչատրյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ

Երիտասարդական ԱԱ․ Շանթ Խաչատրյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում շարունակվող ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ է դուրս եկել եզրափակիչ:

67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը 15:5 հաշվով  կամային և գեղեցիկ հաղթանակ տանելով թուրք ըմբիշի նկատմամբ՝ դուրս է եկել եզրափակիչ:

Երիտասարդական ԱԱ-ի չեմպիոնի կոչման համար մեր ըմբիշը կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Շոթաձեի հետ:

Այնուհետև, Շանթ Խաչատրյանը դիտարժան գոտեմարտում 8։3 հաշվով հաղթել էր մոլդովացի Պետիչին և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Նշենք՝ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը:

Մեր մյուս ներկայացուցիչներից 72 կգ քաշային Սամվել Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում 2։5 հաշվով զիջել է ադրբեջանցի ըմբիշին։ Վերջինս հասել է եզրափակիչ և Գրիգորյանը հնարավորություն ստացավ շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։

82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը 1/16-ում 6։3 հաշվով հաղթել է Ֆինլադիայի ներկայացուցչին, այնուհետև 0։8 հաշվով պարտվել է իրանցի ըմբիշին։ Վերջինս պարտվել է կիսաեզրափակչում։ Խաչատրյանը չի շարունակի պայքարը։