06.09.2012 17:09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Խաղաղություն կառուցելու ժամանակն է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Խաղաղություն կառուցելու ժամանակն է

Այս տարածաշրջանի երկրները պարփակված են հակամարտություններով  չափազանց երկար ժամանակ: Խաղաղություն կառուցելու ժամանակն է: ilur.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է այսօր, սեպտեմբերի 6-ին, ԵՊՀ-ում ունեցած իր ելույթում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը` նշելով, որ Կովկասյան տարածաշրջանն ու Հայաստանը մեծ ներուժ ունեն, ինչպես նաեւ մեծ ներուժ ունի ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը: Գլխավոր քարտուղարը նաեւ կոչ է արել. «Եկեք օգտվենք այդ առիթից, որպեսզի ստեղծենք այն կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումը, որին Հայաստանն արժանի է, որին տարածաշրջանն արժանի է, եւ որին դուք արժանի եք»:

«Ոմանք ցանկանում են, որ դա տեղի ունենա: Ոմանք կարծում են, որ դա տեղի կունենա: Դուք դա կարող եք իրականություն դարձնել»,- հայտարարել է Ռասմուսենը:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը տարածաշրջանայաին իր այցի շրջանակներում Հայաստան է ժամանել սեեպտեմբեր 5-ի երեկոյան: Սեպտեմբերի 6-ին նա սկսել է իր հանդիպումները: Առավոտյան նա այցելել է ԵՊՀ, որտեղ հանդես է եկել ծավալուն ելույթով, որից հետո հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումից հետո Ռասմուսենն ու Սարգսյանը նաեւ համատեղ ճեպազրույց են ունեցել որոշ ԶԼՄ-ների համար: Հայաստանից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուղեւորվել է Վրաստան: