18.08.2019 13:44

Ինչ նշանակություն ունի Կոուտինյոյի տրանսֆերը Բեյլի և Նեյմարի ապագայի հարցում

Ինչ նշանակություն ունի Կոուտինյոյի տրանսֆերը Բեյլի և Նեյմարի ապագայի հարցում

Ֆիլիպե Կոուտինյոյի՝ «Բավարիա» տեղափոխությունն անուղղակի ազդեցություն է ունենում Գարեթ Բեյլի և Նեյմարի ապագայի վրա:

Ինչպես նշում է Sport պարբերականը, «Բարսելոնան», իմանալով այն մասին, որ «Բավարիան» մոտ է Գարեթ Բեյլի ձեռքբերմանը, շատ արագ կապ է հաստատել մյունխենյան ակումբի հետ ու պայմանավորվել Կոուտինյոյի վարձակալության հարցում՝ այդպիսով «Ռեալին» զրկելով Բեյլին վաճառելու վերջին հնարավորությունից ու Նեյմարի համար աշխատավարձի «տեղ» ունենալուց: Բեյլը մադրիդյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, ու եթե մնա «Ռեալում», ապա հնարավոր չի լինի «սերուցքայինների» համար վճարել միաժամանակ 2 ֆուտբոլիստների աստղաբաշխական աշխատավարձերը:

«Բարսելոնան» «մենակ» է մնում Նեյմարին գնելու պայքարում: Կատալոնացիները վստահ են, որ ի վերջո կկարողանան համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ: