19.08.2019 09:00

Լա լիգա. «Ատլետիկո»-ն «Վանդա Մետրոպոլիտանո»-ում նվազագույն հաշվով հաղթեց «Խետաֆե»-ին (տեսանյութ)

Լա լիգա. «Ատլետիկո»-ն «Վանդա Մետրոպոլիտանո»-ում նվազագույն հաշվով հաղթեց «Խետաֆե»-ին (տեսանյութ)
Պրիմերայի մեկնարկային տուրում «Ատլետիկո»-ն «Վանդա Մետրոպոլիտանո»-ում նվազագույն հաշվով հաղթեց «Խետաֆե»-ին:

Հանդիպման միակ գնդակը 23-րդ րոպեին խփեց Մորատան:

 Հատկանշական է, որ թիմերը ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեցին 10-ական ֆուտբոլիստով: Տանտերերի կազմում խաղադաշտից հեռացվել էր Լոդին, հյուրերի կազմում՝ Մոլինան:

56-րդ րոպեին Մորատան նաև վրիպեց 11-մետրանոցից:

«Ատլետիկո» - «Խետաֆե»՝ 1:0