19.08.2019 09:22

Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանի երկրորդ ոչ ոքին

Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանի երկրորդ ոչ ոքին

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ։ Մոտ 5 ժամ տեւած պարտիան 53-րդ քայլում ավարտվեց ոչ ոքի։ Երկրորդ տուրի բոլոր պարտիաներում գրանցվեց ոչ ոքի։

Այս մրցաշարի անցած տարվա հաղթող Լեւոն Արոնյանը առաջին տուրում ոչ ոքի էր խաղացել նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։

Միանձնյա առաջատարը հնդիկ Վիշվանաթան Անանդն է՝ 1,5 միավոր։ Արոնյանը 1 միավորով բաժանում է 2-11-րդ տեղերը։