19.08.2019 10:00

Դանիիլ Մեդվեդեւն առաջին անգամ նվաճեց «Մասթերսի» տիտղոս

Դանիիլ Մեդվեդեւն առաջին անգամ նվաճեց «Մասթերսի» տիտղոս

Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը նվաճեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը։

Եզրափակիչում Մեդվեդեւը մրցեց բելգիացի Դավիդ Գոֆենի հետ եւ հաղթանակ տարավ 7:6 (7:3), 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ 39 րոպե։

Մեդվեդեւը կարիերայում  առաջին անգամ նվաճեց «Մասթերս» շարքի տիտղոս։

Կիսաեզրափակիչում Մեդվեդեւը պարտության էր մատնել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին։