19.08.2019 11:32

Չավիի առաջին տիտղոսը մարզչական կարիերայում

Չավիի առաջին տիտղոսը մարզչական կարիերայում

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին առաջին տիտղոսն է նվաճել մարզչական կարիերայում։ Քաթարի «Ալ Սադը» Չավիի գլխավորությամբ Շեյխ Յասիմի գավաթի խաղարկության եզրափակիչում 1։0 հաշվով հաղթել է «Ալ Դուխայլին»։ Առաջին տիտղոսը նվաճելու համար Չավիից պահանջվեց երեք հանդիպում։

«Ալ Սադը» 15-րդ անգամ է նվաճում այս գավաթը, իսկ ակումբը պատմության ընթացքում նվաճել է 70 տարբեր տիտղոսներ։

Չավին «Ալ Սադը» գլխավորել է ակումբում ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց անմիջապես հետո՝ այս տարվա մայիսի 20-ին։