19.08.2019 12:00

Պաշտոնական. Բալոտելին վերադարձավ Ա Սերիա

Պաշտոնական. Բալոտելին վերադարձավ Ա Սերիա

Սկանդալային հարձակվող Մարիո Բալոտելին կարիերան կշարունակի «Բրեշիա»-ում, տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

29-ամյա ֆուտբոլիստին, ով մինչ այդ ազատ գործակալի կարգավիճակ ուներ, 3-ամյա պայմանագիր է կնքել: Իտալացի ռմբարկուն տարեկան 1,5 մլն եվրո է վաստակելու:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Բալոտելին անցկացրել էր «Մարսել»-ում:

Ֆրանսիական թիմի կազմում նա 25 հանդիպում էր անցկացրել՝ դառնալով 8 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: