19.08.2019 12:30

Սուլշերը՝ Պոգբայի ապագայի վերաբերյալ

Սուլշերը՝ Պոգբայի ապագայի վերաբերյալ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ, նորվեգացի Ուլե Գունար Սուլշերն իր կարծիքն է հայտնել թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագայի վերաբերյալ:

«Մամուլը շատ է խոսում այս մասին, սակայն ես կարծում եմ, որ Պոգբան կմնա մեզ հետ: Պոգբան օրեր առաջ անձամբ հայտարարեց, որ երջանիկ է «Յունայթեդ»-ում և ցանկանում է շարունակել մրցելույթներն այստեղ:

Այնուամենայնիվ, Պոգբան բնավորությամբ այնպիսի ֆուտբոլիստ է, որ նրա շուրջ միշտ ամեն ինչ անորոշ է», - The Sun-ի հաղորդմամբ՝ ասել է Սուլշերը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը Պոգբայի հրաժարագինը սահմանել է 200 միլիոն եվրո: