19.08.2019 13:00

WTA Ցինցինատի․ Քիսը եզրափակչում հաղթեց Կուզնեցովային

WTA Ցինցինատի․ Քիսը եզրափակչում հաղթեց Կուզնեցովային

Ցինցինատիում ավարտվեց Premier շարքի մրցաշարը։ Եզրափակիչ խաղում մրցեցին Ռուսաստանի ներկայացուցիչ Սվետլանա Կուզնեցովան և ամերիկուհի Մեդիսոն Կիսը, որը 7-5, 7-6 (7-5) հաշվով հաղթանակ տարավ։

1 ժամ 44 րոպե տևած հանդիպման ընթացքում Կուզնեցովայի ակտիվում 2 էյս գրանցվեց, ռուս թենիսիստուհին թույլ տվեց 1 կրկնակի սխալ և իրացրեց 2 բրեյք-փոյնթ՝ 7 հնարավորից։ Քիսի ակտիվում գրանցվեց 13 էյս, 3 կրկնակի սխալ և 2 բրեյք։

Սա թենիսիստուհիների չորրորդ պաշտոնական հանդիպումն էր և Քիսի չորրորդ հաղթանակն այս դիմակայությունում։

Հավելենք, որ Մեդիսոն Քիսի համար այս տիտղոսը 5-րդն է կարիեայում և երկրորդն ընթացիկ մրցաշրջանում։ Ավելի վաղ Քիսը չեմպիոն էր դարձել Չարլսթոնի մրցաշարում։