19.08.2019 13:25

818 օրվա մեջ առաջին անգամ «Ռեալը» շրջանցել է «Բարսելոնային»

 818 օրվա մեջ առաջին անգամ «Ռեալը» շրջանցել է  «Բարսելոնային»

Լա Լիգայի առաջին տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց «Սելտային»:

Քանի որ «Բարսելոնան» մեկնարկային խաղում պարտվել էր «Աթլետիկին» (0-1), մադրիդցիները կատալոնացիներից առաջ են անցել մրցաշարային աղյուսակում: Դա տեղի է ունեցել 818 օրվա ընթացքում առաջին անգամ։

Վերջին անգամ «Ռեալը» «Բարսելոնային» շրջանցել էր 2016-2017 մրցաշրջանի վերջին օրը, երբ նվաճեց տիտղոսը:

Նախորդ մրցաշրջանում «Ռեալը» երրորդն էր։

Հաջորդ տուրում մադրիդցիները կհանդիպեն «Վալյադոլիդի» հետ, կատալոնացիները կհյուրընկալեն «Բետիսին»: