19.08.2019 13:49

ԶԼՄ․ Մադուրոն բազմիցս առաջարկել է ծովային շրջափակման ենթարկել Վենեսուելան

ԶԼՄ․ Մադուրոն բազմիցս առաջարկել է ծովային շրջափակման ենթարկել Վենեսուելան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության համար պատասխանատու ամերիկյան պաշտոնյաներին  առաջարկել է սկսել Վենեսուելայի ծովային շրջափակումը՝ նավերը տեղակայելով նրա ափի երկայնքով՝ արգելափակելու համար ապարնքների ներմուծումն ու արտահանումը երկրից։

Այդ մասին հաղորդել է Axios կայքը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի գործող և նախկին հինգ ներկայացուցիչների։

Վերջիններիս տվյալներով՝ Թրամփը մեկուկես տարվա ընթացքում պարբերաբար բարձրաձայնել է այդ գաղափարը և վերջին անգամ դրա մասին խոսել է մի քանի շաբաթ առաջ։ Զրուցակիցները նշել են, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը այդ քննարկումը լուրջ չի ընդունել՝ մասամբ այն պատճառով, որ առաջարկի իրականացումը օրենսդրական հիմք չունի և ԱՄՆ ՌԾՈՒ չափազանց մեծ պաշարներ կպահանջի։

Օգոստոսի 5-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել Վենեսուելայի՝ ամերիկյան իրավասության տակ գտնվող սեփականության լիակատար արգելափակման և նրան ֆինասական միջոցների, ապրանքների և ծառայությունների տրամադրման արգելքի վերաբերյալ։

Փոխանցում է tass.ru-ն։